National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.05.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 7

Մայիսի 25-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 23-ին հրավիրված հերթական նիստի աշխատանքը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ օրինագծի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել հարակից զեկուցմամբ հանդես եկած ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանը, որոնք ընդունվել են:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Շաքե Իսայանի, Ջանիբեկ Հայրապետյանի, Արայիկ Աղաբաբյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրինագիծը՝ 3 դեմ, 3 ձեռնպահ, 4 կողմ ձայների հարաբերակցությամբ, չի ստացել դրական եզրակացություն: Օրենքի նախագիծը քննարկվել էր հանձնաժողովի նախորդ նիստում եւ առաջարկվում էր պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթը, քանի որ դրանք իրենցից ապացուցողական բարդություն չեն ներկայացնում, քննել երկամսյա ժամկետում:

Նիստին ներկա դատական ոլորտի ներկայացուցիչներն ընդգծել են, որ դատարանների ներկա ծանրաբեռնվածության պայմաններում առաջարկվող կարգավորումների կիրառումը դժվար իրագործելի է:

Երկրոդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սոնա Ղազարյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրինագծում կատարվել են մի քանի փոփոխություններ: Առաջարկվում է անչափահաս տուժողի կամ վկայի հարցաքննությունն անցկացնել հոգեբանի մասնակցությամբ, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ ապահովել մանկավարժի ներկայությունը: Բանախոսի խոսքով՝ նախատեսվում է հոգեբաննների պարբերաբեր վերապատրաստման գործընթաց: Պատգամավորը նաեւ նշել է, որ առաջարկության հիման վրա փոփոխվել է հարցաքննության համար սահմանված ժամանակը՝ 2 ժամի փոխարեն ամրագրելով 1,5 ժամ:

Նախագծի վերաբերյալ հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ եւ ստացել դրական եզրակացություն: Օրենքի նախագծով առաջարկվում է քննիչին տալ հնարավորություն՝ տեսակապի միջոցով իրականացնելու հարցաքննություն, եթե վկան եւ տուժողն առողջական վիճակի կամ տարիքի կամ օրենքով չարգելված այլ պատճառով չեն կարող ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմին:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրինագծում նաեւ սահմանվել է արտերկրում գտնվող վկաների եւ տուժողների հարցաքննությունը տեսագրության միջոցով իրականացնելու կարգը: Այն կարող է կատարվել հյուպատոսարանում կամ դիվանագիական հաստատությունում:

Հաջորդիվ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի ներկայացմամբ՝ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեադատավարական օրենսդրության շրջանակում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն: Ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու եւ այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն: Սահմանվել են նաեւ մի շարք դրույթներ:

Փոխնախարարի խոսքով՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2 ը՝ ծանր հիվանդության հետեւանքով:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, կարեւորելով օրինագծի գաղափարը, կոչ է արել կողմ քվեարկել եւ ներկայացրել մի շարք առաջարկներ՝ հորդորելով դրանց անրադառնալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Օրենքի նախագծին տրվել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի ներկայացմամբ՝ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ առաջարկվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակում ներառել վկայի ցուցմունքները, նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառել դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը, դատարանի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառել նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը: Առաջարկվում է նաեւ քրեական պատասխանատվություն նախատեսել նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:

 Փոխնախարարն ընդգծել է, որ փոփոխությունները միտված են դատարանների ծանրաբեռնվածությունը մեղմելուն:

ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի արտադատական կարգով լուծել շարժական գույքի ապամոնտաժման հարցը, որը հնարավորություն կտա անշարժ գույքի սեփականատերերին առանց ժամանակի մեծ կորստի եւ ծախսերի ազատել իրենց սեփականության իրավունքով պատկանող տարածքը ոչ հիմնական շինություններից:

Օրենքների նախագծերն արժանացել են հանձնաժողովի հավանությանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հեղինակի խոսքով՝ փոփոխությունները միտված են կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաեւ արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդմանը:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կարապետյանը նշել է, որ օրինագծի հիմնական նպատակը նախատեսված հանրաքվեի չեղարկումն է: Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում առաջնայինը ժողովրդի առողջությունն է: Հանձնաժողովի փոխնախագահը ներկայացրել է նաեւ մի շարք առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակի կողմից:

ՀՀ կառավարության առաջարկները ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը՝ նշելով, որ ընդունվել են գրեթե բոլոր առաջարկները:

Օրենքի նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Հեղինակն առաջարկել է օրինագծի երկրորդ ընթերցումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած մեկ այլ օրենսդրական փաթեթով էլ առաջարկվում է փոփոխել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար նախատեսված կարգավորումները: Առաջարկվում է խորհրդարանին հնարավորություն տալ, անհրաժեշտության դեպքում, ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպել նաեւ արտահերթ նիստում:

Ըստ հարակից զեկուցող, հանձնաժողվի փոխնախագահ Աննա Կարապետյանի՝ ներկայացվել են մի շարք առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակի կողմից:

Օրենքների նախագծերի փաթեթն ստացել է դրական եզրկացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am